Հայերեն   English   Русский  

Այս ամենը նմանվում է բրեժնևյան ժամանակների կառավարման մեթոդներին


Երվանդ Վարոսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 588

Վարչապետի խոսնակը հայտարարում է, որ գնդապետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից քաղաքական հայտարարություն անելու պատճառով։

Փաստորեն քաղաքական հայտարարություն է որակվել ոստիկանությանը վերաբերող օրենքի կոնկրետ նախագծի վերաբերյալ ոստիկանության ներկայացուցիչ Հ.Քոչարյանի հնչեցված կարծիքը։

Ես այնուամենայնիվ մնում եմ այն կարծիքին, որ երկրի ղեկավարի խոսնակը խոսելուց առաջ կարիք ունի մտածելու։ Այդ նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելը ոչ միայն չի կարող որակվել իբրև քաղաքական, այլև ոստիկանության ներկայացուցչի պատրականությունն էր ծանոթանալ օրենքի նախագծին ու դրա վերաբերյալ հայտնել կարծիք։ Իսկ եթե Հ.Քոչարյանն օրինակ կողմ արտահայտվեր նախագծին, խոսնակը կրկի՞ն քաղաքական էր գնահատելու այդ հայտարարությունը, ու արդյո՞ք Հ.Քոչարյանը կրկին ազատվելու էր պաշտոնից։
Այս ամենը նմանվում է բրեժնևյան ժամանակների կառավարման մեթոդներին, որոնց չդիմացավ անգամ Խորհրդային Միությունը...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: