Հայերեն   English   Русский  

Արմավիրում 29–ամյա վարորդը «ՎԱԶ2106»-ով մխրճվել է «ԳԱԶ 5312»-ի մեջ. նրան հասցրել են հիվանդանոց


  
դիտումներ: 57

Արմավիրի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 29-ամյա Եսայի Թ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 XQ 665 համարանիշի եւ 40-ամյա Հովսեփ Ա.-ի վարած ГАЗ 5312 մակնիշի 07 ՏՏ 127 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 06-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: