Հայերեն   English   Русский  

Արզնիի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների կատարման համար կնքված պետական գնման պայմանագիրը լուծվել է


  
դիտումներ: 111

ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի համայնքապետարանի և «Ջատեգ» ՍՊԸ-ի միջև 2019թ. ապրիլի 30-ին կնքվել էր «Պետության կարիքների համար ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման» պայմանագիր, որի համաձայն կապալառուն պետք է կատարեր շինարարական աշխատանքներ, սակայն վերջինս խախտել է պայմանագրի պայմանները:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից կատարված աշխատանքը չի համապատասխանում նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված պայմաններին՝ Արզնիի համայնքապետարանը 2019 թ. հոկտեմբերի 25-ին միակողմանի լուծել է «Ջատեգ» ՍՊԸ-ի հետ կնքած վերոհիշյալ պայմանագիրը և սահմանված կարգով այդ մասին տեղեկացրել ընկերության տնօրենին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: