Հայերեն   English   Русский  

Հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ միջոցների հաշվին է “թալանչիներին չսիրող” պարոն Մարուքյանը կուսակցություն բացել, պահել, քարոզարշավ արել և այլն


Արմեն Աշոտյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 353

Այսօր Ազգային Ժողովում Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հանրապետականին, մեզ բաժանելով երկու խմբի՝ “թալանչիների” և “թալանը կոծկող խոսափողների”, ինձ “մեծահոգաբար” դասելով երկրորդ խմբին և անվանելով “ռուպռ”:

Թողնում եմ Մարուքյանի իրավաբանական բեքգրաունդին և դեռևս կենդանության նշաններ չցուցադրող խղճին, թե ինչո՞ւ է նա տարածում իշխանական քարոզչական կլիշեները, շատ լավ իմանալով, որ հանրության ուշադրության կենտրոնում զոռով խցկվող սկանդալային “բացահայտումներով” դեռևս չկա ուժի մեջ մտած գեթ մեկ դատավճիռ:

Այլ բան եմ ուզում ասել:

Եթե թալանչի ասելով, Մարուքյանը նկատի է ունեցել հարուստ, ինչպես այսօր կասեին, խոշոր սեփականատեր հանդիսացող հանրապետական որոշ պատգամավորների, ապա պետք է իրեն հիշեցնեմ, որ այդ կուսակիցներիս հետ նա երկար տարիներ շատ ավելի ջերմ ու ինտենսիվ հարաբերություններ է ունեցել, քան ես: Իդեպ, նրանց մի զգալի մասն արդեն վաղուց Էդմոնի սիրելի վարչապետին սատարողների շարքում են:

Իսկ ինչ վերաբերում է “ռուպռներին”, այստեղ ևս գործընկերոջս հիշողությունը թարմացնող ներարկում պիտի անեմ, հիշեցնելով պարոն Մարուքյանին, որ անկախ նրանից, որ հրապարակավ ասում էր, որ “մենք սիրելու բան չենք”, սակայն իրականում իմ, Արփինեի, Շարմազանովի, Ֆարմանյանի, Հովհաննես Սահակյանի հետ շատ ինտենսիվ, մտերմիկ և հաճույքով “ընկերություն” էր անում:

Ավել բան այս պահին “ռուպռից” չեմ ազդարարի, սակայն հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ միջոցների հաշվին է “թալանչիներին չսիրող” պարոն Մարուքյանը կուսակցություն բացել, պահել, քարոզարշավ արել և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: