Հայերեն   English   Русский  

​Եթովպիայում անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի


  
դիտումներ: 490

Ըստ պաշտոնական տվյալների՝ Եթովպիայում՝ Օրոմիա նահանգի ավելի քան 15 քաղաքներում և բնակավայրերում շարունակվող բռնությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով եթովպիական նորությունների Ezega աղբյուրին:

Իշխանությունների հաղորդագրությունների համաձայն՝ ի լրումն մինչ այս 25 զոհված մարդկանց, ևս 2 մարդ զոհվել է Ամբոյում: 80-ամյա թոշակառում Մորադա Մոսսան անկարգությունների զոհերից մեկն է: Տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են անվտանգության ուժերի և ցուցարարների բախումերից:

Ամբոյի հիվանդանոցի տնօրեն Աբեբե Ֆետենեի խոսքով՝ 14 վիրավորներից երկուսը, որոնք հոսպիտալացվել են, մահացել են գիտակցության չգալով: Տուժածներից ինը, որոնք թեթև վնասվածքներ են ստացել, օգնություն ստանալուց հետո տուն են վերադարձել:

Արևելյան Հարարգե շրջանի հասարակայնության հետ կապերի մասնագետ Ալելե Դերեսսան հայտնել է, որ 5 մարդ զոհվել է Գորու Գոտուում, երբ ընդվզումը վերածվել է կրոնական վեճի մահմեականների հետևորդների և եթովպիական ուղղափառ քրստոնյաների միջև: Տուժածներից մեկին, որ Ավդեյ քաղաքի բնակիչ է, կրակել են զինված ուժերի զինվորականները:

Հիվանդանոցի տնօրեն Տոլյա Բիուն հայտնել է, որ ևս 6 մարդ սպանվել է Դոդոլա քաղաքում: Չորս մարդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Բժիշկ Տոլյան հաստատել է, որ Եթովպիայում սկսված ընդվզումները վերածվել են կրոնական բախումների: Քաղաքի հարյուրավոր բնակիչներ պատսպարվել են հարևան Կիդանե Մըհրեթ քաղաքի եկեղեցում, քանի որ կրոնական վեճերը սրվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: