Հայերեն   English   Русский  

Հայաստանի շախմատի հավաքականների 5-րդ տուրի մրցակիցները


  
դիտումներ: 114

Բաթումում ընթացող Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը կխաղա ֆավորիտներից մեկի՝ Ռուսաստանի հետ:


Կանանց մրցակիցները Վրաստանի ներկայացուցիչներն են:
Այժմ տղամարդկանց թիմը 4 առաջատարներից է: 7-ական միավոր ունեն նաև Ուկրաինայի, Ռուսաստանի և Անգլիայի ընտրանիները: Կանանց հավաքականը 5-րդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը 8 միավորով Ռուսասանն է:
Նախորդ տուրում տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Ոիկրաինայի, կանանց հավաքականը`Իսպանիայի հետ:
Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում է Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: