Հայերեն   English   Русский  

Հրդեհ Օձուն գյուղում.տներից մեկն այրվել է ամբողջությամբ, տուժածներ չկան


  
դիտումներ: 89

Հոկտեմբերի 28-ին, ժամը 04:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի սկզբնամասում՝ 3-րդ փողոցի 2-րդ փակուղու երկու ոչ բնակելի տներում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:35-ին, մարվել՝ 08:31-ին:

Այրվել են տներից մեկը՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ), իսկ մյուսը՝ մասամբ (մոտ 63 քմ):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: