Հայերեն   English   Русский  

Հայաստանի Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա. Ջավադյան


  
դիտումներ: 53

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ

2020 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկի բյուջեն կկազմի 7 մլրդ 322 մլն դրամ՝ 1,3 տոկոսով ավելի, քան 2019 թվականին:

Նրա խոսքով՝ աճը հիմնականում պայմանավորված է աշխատակազմի սպասարկման ծախսերի 1,5 տոկոսով մեծացմամբ: «2019 թվականին մենք նախատեսել ենք 7 մլրդ 114 մլն դրամ: Աշխատակազմի սպասարկման ծախսերի աճը պայմանավորված է 1,9 տոկոսով աշխատավարձի բարձրացմամբ»,- պարզաբանեց ԿԲ ղեկավարը:

Նա նշեց, որ իրենց աշխատավարձը չեն բարձրացրել արդեն 5-6 տարի:

Ջավադյանը հայտնեց, որ բանկային համակարգում նույն ժամանակահատվածում աշխատավարձի միջին աճը գնահատվել է 8 տոկոս՝ հավելելով, որ ԿԲ աշխատակիցների միջին աշխատավարձը պետք է համապատասխանի բանկային համակարգում միջին աշխատավարձին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: