Հայերեն   English   Русский  

Հյուրանոցից գողացել են մեկ մլն դրամ


  
դիտումներ: 89

Հոկտեմբերի 18-ին մի հյուրանոցի տնօրենից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ գիշերը երկու հոգի մտել են հյուրանոց և գողացել մեկ միլիոն դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր նաեւ, որ հյուրանոցի սենյակ էին մտել բաց դռնով: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ:

Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել են մայրաքաղաքի Շահումյան եւ Լենինգրադյան փողոցների բնակիչներ 49 եւ 48 տարեկան երկու տղամարդիկ:

Հոկտեմբերի 26-ին նրանցից մեկը բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին եւ ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ երկրորդին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: