Հայերեն   English   Русский  

Խլորոֆիտում-Chlorophytum


​Պատկանում է շուշանազգիների(Liliaceae) ընտանիքին: Հայրենիքը Աֆրիկան է `Բարեհուսո հրվանդան:


  
դիտումներ: 3637

Ջերմատնային, կախվող խոտաբույս է, որի տերևափունջը, որ շատ նման է վիշապածառի տերևափնջին, սկիզբ է առնում անմիջապես արմատավզիկից: Մշակության մեջ լայն տարածում է գտել Ch.comosum Bak տեսակը և իր խայտաբղետ տերևավոր այլատեսակը: Այս բույսի տերևները իրենց ամբողջ երկարությամբ ծածկված են կանաչ դեղնավուն և սպիտակ, զուգահեռ շերտերով: Բույսը երբեմն անվանում են ֆալանգիում:Խլորոֆիտումները արձակում են երկար, կախվող ծաղկասլաքներ, որոնց վրա բացի անդուր, սպիտակ, մանր ծաղիկներից առաջանում են նաև նոր փոքրիկ բուսակներ, իրենց օդային արմատիկներով:

խլորոֆիտում1բացի անդուր, սպիտակ, մանր ծաղիկներից առաջանում են նաև նոր փոքրիկ բուսակներ, իրենց օդային արմատիկներով: Հենց այդ բուսակներն էլ օգտագործում են բազմացման համար, անջատելով ծաղկասլաքից և տնկելով թաղարների մեջ: Բազմացումը կատարվում է նաև թփիկների բաժանումով: Բույսն ունի հաստ, մսոտ արմատներ, որոնք ուժեղ աճման հետևանքով երբեմն թաղարը ճղում են: Խլորոֆիտումը լուսասեր բույս է: Նորմալ աճն ու տերևների խայտաբղետությունը պահպանելու համար , բույսը պետք է տեղավորել պատուհանի մոտ: Բույսի մշակությունը շատ պարզ է, ամենաաննշան խնամքի դեպքում էլ աճում զարգանում է, Chlorophytum_comosum_05պահանջկոտ է խոնավության նկատմամբ : հատկապես լավ է աճում այգու հողում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: