Հայերեն   English   Русский  

Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում հրդեհը մեկուսացվել է


  
դիտումներ: 42

Հոկտեմբերի 25-ին, ժամը 20:09-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենից «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում:

Դեպքի վայրում հրդեհաշիջում են իրականացնում անտառտնտեսության 10 աշխատակից և Փամբակ գյուղի բնակիչներ. հրշեջ-փրկարարների օգնության կարիք դեռևս չկա: Այրվում է մոտ 10 հա բուսածածկույթ:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:15-ին, անհրաժեշտությունից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են տարածքի զննում. պարզվել է, որ 1 հա տարածքում առկա են ծխացող կոճղեր:

Ժամը 13:00-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հոկտեմբերի 28-ին, ժամը 11:59-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 հրշեջ-փրկարար և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 10 փրկարար մեկնել են Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին:

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ:

Ժամը 18:35-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից:

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 08:15-ին 36 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: