Հայերեն   English   Русский  

Ավետիք Իշխանյանը և Արտակ Բեգլարյանը պատրաստակամություն են հայտնել երաշխավորել Արսեն Բաբայանի համար


  
դիտումներ: 222

Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Այս մասին հայտնում են Արսեն Բաբայանի պաշտպանները։

Վերջիններս նաև հայտնում են, որ նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն են ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: