Հայերեն   English   Русский  

​ԹԵ՞, ԱՅԴՊԵՍ ՀԱՐՄԱՐ Է․․․Հարցեր , սույն կեղծարարի հայտարարությունները տարածող լրատվամիջոցներին


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 1020

Եթե չեմ սխալվում 2006 թվականն էր։

Որպես ՔԿՀ-ների հասարակական դիտորդների խմբի անդամ , այցելեցի ԱԱԾ մեկուսարան (իբրև ԱՆ ենթակայության), հանդիպելու Ալեքսանդր Արզումանյանին և Ժիրայր Սեֆիլյանին (որի հետ էլ հենց մեկուսարանում ծանոթացա): Ինչպես ընդունված կարգն է, սկզբում հանդիպեցի ՔԿՀ-ի պետ պրն, Խլղաթյանի հետ։ Ընդհանուր հարցերից զրուցելուց հետո, երբ արդեն պետք է հանդիպեի ազատազրկվածների հետ կեսկատակ ասացի․

-Պարոն Խլղաթյան, կարո՞ղ եք այնպիսի սենյակ տրամադրել հանդիպման համար, որը չձայնագրվի։
Հնչեց պատասխանը․

-Մենք այդպիսի սենյակ չունենք։

Ինչու՞ հիշեցի այս դիպվածը։

Դասալիք պատգամավորը, որը հայտնի է փաստաթղթեր կեղծելով, ստեր և բանսարկություններ տարածելով, ըստ իր տարածած հայտարարության այցելել է ԱԱԾ մեկուսարան և շուրջ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։

Հարցեր , սույն կեղծարարի հայտարարությունները տարածող լրատվամիջոցներին և նրա բանսարկությունները հալած յուղի տեղ ընդունող «հպարտ քաղաքացիներին»․
-Վստա՞հ եք , որ հանդիպում եղել է։
-Վստա՞հ եք, որ այն տևել է երկու ժամ։
-Վստա՞հ եք, որ այն ինչ ասում է կեղծարար-պատգամավորը հավաստի է։
-Վստա՞հ եք , որ եթե , այնուամենայնիվ հանդիպումը տեղի է ունեցել, այն չի ձայնագրվել։
-Ինչու՞ ԱԱԾ-ից չեք պահանջում հանդիպման ձայնագրությունը։
Թե՞, այսպես հարմար է, կամ այդպես է պատվիրված․․․





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: