Հայերեն   English   Русский  

​Ջոնսոնը հաղթեց. բրեքսիտի ճակատագիրը կորոշեն բրիտանական խորհրդարանի արտահերթ ընտրությունները


  
դիտումներ: 172

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին: Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն ընդունեց համապատասխան օրինագիծը, որը ներկայացրել էր պահպանողական կառավարությունը:

Իսկ օրինագծի նախաձեռնողը երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնն է: Իր նպատակին հասնելու՝ Համայնքների պալատի կազմի նորացման միջոցով Եվրամիության կազմից դուրս գալու պայմանների շուրջ առաջացած վեճի պատճառով «կաթավածահար խորհրդարանին» վերջ դնելու չորրորդ փորձը հաջողությամբ պսակվեց:

Երբ վարչապետի կողմը բռնեցին «Լիբերալ դեմոկրատները» և Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ) իրենց դիրքերն ամրապնդելու նկատառումով, լեյբորիստները, որոնք երեք անգամ արդեն արգելակել էին Ջոնսոնին, նույնպես ստիպված եղան պաշտպանել նրա արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը:

Բրիտանական կառավարությունը, որ հուլիսին իշխանության գալուց հետո տասներկու պարտություն է կրել խորհրդարանում, այժմ տոնում է այս եզակի հաղթանակը: Անցկացնելով արտահերթ ընտրություններ՝ վարչապետը, որի կուսակցությունն այժմ նույնիսկ աշխատանքային մեծամասնություն չունի Համայնքների պալատում, հույս ունի փակուղուց դուրս բերել բրեքսիտի հարցը: Ինչպես պնդում է Ջոնսոնը, խորհրդարանն իր ներկայիս կազմով պարզապես թույլ չի տա իրեն հաստատել հոկտեմբերի 17-ին ձեռք բերած գործարքը Բրյուսելի հետ և անընդհատ նոր հետաձգում կպահանջի:

Այսուհանդերձ, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, թեպետ Ջոնսոնի վարկանիշը բարձր է մնում, և հասարակական կարծիքի հարցումների արդյունքները վստահ հաղթանակ են կանխատեսում թորիին լեյբորիստների նկատմամբ, կառավարության ղեկավարն իրեն իր նախորդի՝ Թերեզա Մեյի ճակատագիրը կրկնելու վտանգի տակ է դնում, որը 2017 թ. արտահերթ ընտրությունների արդյունքներով սոսկ թուլացրեց իշխող կուսակցության դիրքերը, փոխանակ ամրապնդեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: