Հայերեն   English   Русский  

Լիբանանի նախագահը խնդրել է կառավարությանն առայժմ շարունակել աշխատանքը


  
դիտումներ: 285

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի կառավարությանը խնդրել է շարունակել աշխատանքը մինչև սահմանադրության համաձայն նոր կառավարության ձևավորումը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը:

«Վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնաթողությունից հետո շնորհակալություն եմ հայտնել վարչապետին ու նախարարներին և խնդրել եմ կառավարությանը շարունակել իր աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը»,- նշված է նախագահի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հարիրին հեռուստաուղերձով հայտարարեց իր հրաժարականի և կառավարության արձակման մասին, որից հետո գնաց նախագահական պալատ: Կառավարության ղեկավարի որոշումն ընդունվել է ավելի քան 13 օր շարունակվող զանգվածային հակակառավարական ցույցերի պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: