Հայերեն   English   Русский  

Մարդը ​900 մլն ուներ, հիմա պայքարում է 1,5 միլիոնի համար


  
դիտումներ: 1051

«Քայլ դեպի տուն ծրագիրը հիմնված է նախկին «Արի տուն» ծրագրի վրա. դա լավ ծրագիր է եղել, եւ մենք այն շարունակում ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա վստահեցրել է, որ բազմաթիվ հայրենադարձվածներ կան, սակայն թվական տվյալների համար խորհուրդ է տվել դիմել միգրացիոն ծառայություն: «Ես անձանց, ընտանիքների եմ ճանաչում, գիտեմ, որ հայրենադարձվել են: Համար մեկը՝ ես ու իմ ընտանիքը: Ես այնտեղ պաշտոն ունեի, իմ պաշտոնը 900 մլն դոլարանոց բյուջե ուներ, իսկ այստեղ պայքարում եմ 1․5 միլիոն դոլարանոց բյուջեի համար»,-ասել է նա:

Հարցին, թե ինչու է ասում, որ իր գործն անշնորհակալ է, Սինանյանը պարզաբանել է. «Անշնորհակալ է այն իմաստով, որ մարդիկ ասում էին՝ ոնց ենք չափելու, որ արդյունավետ եք աշխատել, մենք մյուս տարի ո՞նց իմանանք արդյունքը: Դժվար է ներկայացնել արդյունքները, ի տարբերություն մյուս գերատեսչությունների: Մենք անում ենք աշխատանք, որը շատ երկարաժամկետ է, մենք ստեղծում ենք պայմաններ ավելի մոտ հարաբերությունների, երկարաժամկետ հայրենադարձության համար, և այդ իմաստով դա դժվար է չափել մեկ տարվա կտրվածքով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: