Հայերեն   English   Русский  

Ֆիլիպինների Հանրապետության Դավաո քաղաքից 45 կմ արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներ


  
դիտումներ: 31

Հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 05:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:11-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 06.960 և արևելյան երկայնության 125.220 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ՝ Դավաո քաղաքից 45 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 8 վիրավոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: