Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում Թուրքիայի ռազմագործողությունը դատապարտող օրինագիծ է ընդունվել


  
դիտումներ: 139

Ֆրանսիայի խորհրդարանը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դատապարտող օրինագիծ է ընդունել:

Օրինագծի ընդունմանը կողմ է քվարկել 121 պատգամավոր:

Ըստ օրինագծի` պահանջվում է անմիջապես դադարեցնել թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Այդ օրինագծով վերահաստատվում է Ֆրանսիայի աջակցությունը Սիրիայի ինքնապաշտպանական քրդական ուժերին և մտահոգություն հայտնում,որ «խաղաղության ակունք» ռազմական գործողությունից կշահեն Իսլամական պետության ահաբեկիչները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: