Հայերեն   English   Русский  

Չի կարելի բոլորի մասին մի պիտակով վերաբերվել. պատգամավորը՝ մահացած զինծառայողի մորը


  
դիտումներ: 87

Քննչական կոմիտեում հատուկ մարմին է ստեղծվել, որը զբավում է նման դեպքերով, երբ բողոքներ են լինում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ծնողներից մեկը թերահավատորեն ասաց, որ Քննչական կոմիտեն «խաղի մեջ է», ինչին Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Չի կարելի բոլորի մասին մի պիտակով վերաբերվել: Բոլորը լավը կամ վատը չեն լինում»: Նա նշեց, որ կոնկրետ այդ գործը իր օգնականի միջոցով կուղարկի այդ մարմնին, թող հետաքննեն:

«Եթե քննիչ կա, որ իր դիրքը չարաշահում է, կամ ինչպես դուք եք ասում՝ խաղի մեջ է, այդ մարմինը հենց դրանով է զբաղվում»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Մայրերից մեկն ասաց. «Էդ քննիչներին պիտի վերացնեն մաքրեն: Էդ զիբիլը պիտի մաղեն: Այս պահի դրությամբ գոնե մեկ զինվորի գործ ունե՞նք բացահայտված այսքան տարիներին»:

Մեկ ուրիշն էլ հավալեց. «Նախկին իշխանության տականքները, որ կոծկել են այս քրեական գործերը, կատարել են հանցագործություն: Այդ նույն ՔԿ-ի ղեկավարից սկսած դատախազությունով վերջացրած: Նրանք բոլորը թաթախված են մեր երեխաների գործերը կոծկելու մեջ, դրա համար չեն կարող իրենք այդ գործերը բացահայտվել»:

Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ այդպիսի մարդիկ, որոնք թաթախված են նման գործերի մեջ, եթե նույնիսկ հիմա ամենաբարձր պաշտոններում լինեն, իրենք հերթով գնալու են. «Ես դա խոսք եմ տալիս, ժամանակի հարց է: Կարեւորը քաղաքական կամքն է, որ մեզնից որեւէ մեկը, որ այսօր եկել է իշխանության, իրենց հետ որեւէ կապ չի ունեցել: Բայց ամեն դեպքն անհատական է, ունի իր խնդիրները»:

Ծնողները պնդում էին, որ այսօր էլ նույն մարդիկ են համապատասխան պաշտոններում նստած եւ իրենք իրենց դեմ քրեական գործեր չեն հարուցի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: