Հայերեն   English   Русский  

Դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել


  
դիտումներ: 284

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունն է ներկայացրել Արդարադատության նախարարություն և Կարգապահական հանձնաժողով։

Հայտնում են պաշտպանական թիմից։

Հիշեցնենք, որ Արամ Վարդեւանյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին: Վերջինին է մակագրվել Ռոբերտ Քոչարյանի կալանքը անհապաղ չվերացնելու որոշման դեմ նրա պաշտպանական թիմի Վերաքննիչ դատարան բերված բողոքը:

Քոչարյանի փաստաբանական թիմը նշել է, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք են դարձել իր անաչառության եւ կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները: Դատավորի որդին, որն իր հետ է բնակվում, մասնակցել է սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջեւ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին: Նշվում է նաեւ, որ դատավոր Արղամանյանը դատավորների վարկանիշավորման վատագույն քառյակում է. նրա վարկանիշը -10 է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: