Հայերեն   English   Русский  

​Ասադը Թրամփին համարել է լավագույն նախագահը


  
դիտումներ: 114

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի պետական հեռուստակայաններին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին բնութագրել է որպես լավագույնն այդ երկրի պատմության մեջ, քանի որ նա անկեղծ հայտարարում է իր նպատակները, օրինակ՝ նավթի հանքավայրերի վրա հսկողությունը խլելու ցանկությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

«Նա լավագույնն է բնավ ոչ լավ քաղաքականությամբ, այլ առավել թափանցիկությամբ, նա ուղիղ ասում է՝ «մեզ նավթ է պետք», «մենք ուզում ենք ազատվել այսինչից», «ուզում ենք ծառայություն մատուցել փողի դիմաց»: Այդպիսին է ԱՄՆ-ի քաղաքականությունը: Ի՞նչ կարող է ավելի լավ լինել, քան անկեղծ թշնամին»,- ասել է Ասադը:

Նա նշել է, որ առհասարակ Միացյալ Նահանգների նախագահները հանցագործ են, որոնք այդուհանդերձ երբեմն Նոբելյան խաղաղության մրցանակ են ստանում՝ իրականում սոսկ իրացնելով լոբբիի շահերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: