Հայերեն   English   Русский  

​Նյույորքցիները զրկվում են ֆուագրայից հանուն թռչունների իրավունքների


  
դիտումներ: 74

2022 թ թ. վերջին Նյու Յորքում ուժի մեջ կմտնի ֆուագրայի՝ սագի կամ բադի լյարդից պատրաստվող դելիկատեսի վաճառքի արգելքը:

Արգելքի խախտման համար, որ տարածվում է նաև ռեստորանների և մթերքի պահոցների վրա, նախատեսված է 500-2000 դոլար տուգանք: Այս մասին տեղեկացնում է euronews-ը:

Նյու Յորքը նման արգելք է մտցնում՝ հետևելով Կալիֆոռնիային: Ֆուագրան այժմ վաճառում են Նյու Յորքի հարազարավոր ռեստորաններում: Օրենսդրական նախաձեռնությունը, որ ստացել է քաղաքային խորհրդի հավանությունը, ուղղված է թռչունների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ, որոնք ենթարկվում են հարկադրական կերակրման, որպեսզի նրանց լյարդը մեծանա մի քանի անգամ:

Արգելքը նախևառաջ կհարվածի տեղի արտադրողներին: Թռչուններին դրա համար բազմացնում են Նյու Յորքի նահանգի Սալլիվան շրջանի երկու տնտեսություններում, որտեղ աշխատում է գրեթե 400 մարդ: Այդ ձեռնարկությունների արտադրության տարեկան ծավալը կազմում է 360 տոննա: The New York Times թերթը գրում է, որ ֆուագրա պատրաստելու համար միշտ չէ, որ թռչուններին կերակրում են ուժային մեթոդներով:

Արդեն Նյու Յորքի նահանգի մի քանի խոշոր ընկերությունների ղեկավարներ հայտարարել են, որ կվիճարկեն դատարանում այդ արգելքը մինչ դրա ուժի մեջ մտնելը:

Ֆրանսիայում, որտեղ արտադրվում է ֆուագրայի համաշխարհային ծավալի մոտ 70 տոկոսը, 2006 թ. այդ դելիկատեսը ճանաչվել է երկրի մշակութային և գաստրոնոմիական ժառանգության մաս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: