Հայերեն   English   Русский  

Խոշոր վթար Լոռիում. բախվել են Mercedes-ն ու Volvo-ն, վերջինս գլխիվայր շրջվել է (ֆոտո)


  
դիտումներ: 72

Լոռու մարզում այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում բախվել են Mercedes մակնիշի 35 CF 156 համարանիշի եւ Volvo մակնիշի 01 VO 021 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Volvo-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: