Հայերեն   English   Русский  

Փակագծերը կբացի ընթացող քննությունը. Արսեն Թորոսյանը՝ ՄԻԱՎ-ով վարակված երեխայի մասին


  
դիտումներ: 65

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ չհայտնեց ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխայի դեպքի վերաբերյալ: Նա ասաց, որ փակագծերը կբացի ընթացող քննությունը:

«Ունենք ցավալի դեպք, որ երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա: Մնացած հարցերին կպատասխանի քննությունը: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում է բուժում ստացել, բայց հաստատված չէ՝ որ բժշկական հաստատությունում է ստացել վարակը: Հաստատված է, որ ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ»,- ասաց Թորոսյանը:

ՄԻԱՎ-ով վարակված երեխայի բուժումը առողջապահության նախարարի հսկողության ներքո է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: