Հայերեն   English   Русский  

492,5 մլրդ դրամից ավելի գումար է պետական բյուջեից 2020 թվականին հատկացվելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը


  
դիտումներ: 73

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կտրամադրվի 492,5 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր հերթին նշեց, որ 2019 թվականի համեմատ ծախսերն ավելացել են գրեթե 48 մլրդ դրամով։

Նշենք, որ Հայաստանի զոհված ազգային հերոսների, ովքեր հետմահու պարգեւատրվել են «Մարտական խաչ» մեդալով, ընտանիքների վճարման համար պետությունը նախատեսում է հատկացնել 700 մլն դրամ, ինչը 0,1 մլն-ով պակաս է, քան 2019-ին։ Ծախսերի կրճատումը, ինչպես նշեց Բաթոյանը, կապված է փոխհատուցման չափի, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների փաստացի ծախսերի վերանայման հետ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: