Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները սկսել են համատեղ պարեկությունը Սիրիայում


  
դիտումներ: 145

Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումները սկսել են Սիրիայի տարածքում առաջին համատեղ պարեկությունը: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Anadolu Ajansı-ին:

Լրագրողները նշում են, որ զինվորական պարեկները ձեռնամուխ են եղել Եփրատից արևելք ընկած շրջանի դիտարկմանը:

Հիշեցնենք, որ առաջիկա համատեղ պարեկության մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ համատեղ պահակախումբը կստուգի Սիրիայի հյուսիս-արևելքում 30-կիլոմետրանոց անվտանգության գոտին:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ դա արվել է ժամկետից շուտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: