Հայերեն   English   Русский  

Արթուր Ջավադյանը մասնակցել է բելառուսական արժույթի ներդրման 25-ամյակին նվիրված գիտաժողովին


  
դիտումներ: 116

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Մինսկում կայացել է բելառուսական արժույթի ներդրման 25֊ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԲ պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ։

Գիտաժողովը նվիրված էր ազգային արժույթների հանդեպ վստահության բարձրացման հիմնախնդիրներին։

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են կենտրոնական բանկերի կողմից վարվող դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունները, գների և ֆինանսական կայունության ապահովումը որպես դոլարիզացիայի դեմ պայքարի և ազգային արժույթների հանդեպ հասարակության վստահության բարձրացնան կարևոր գործիքներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: