Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Պառավաքար գյուղում


  
դիտումներ: 617

Նոյեմբերի 2-ին, ժամը 09:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել անասնագոմի պատին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: