Հայերեն   English   Русский  

Շուրջ 20 օր տևած պայմանական հեռացումը կարելի է գնահատել որպես քրդերին ակնհայտորեն «քցելու» վառ ապացույց. արաբագետ


  
դիտումներ: 364

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԱՄՆ-ն ցուցադրաբար դուրս եկավ Սիրիայի հյուսիս-արևելքից՝ արտոնելու համար Թուրքիայի ագրեսիան:

Ամերիկացի զինծառայողները վերականգնել են Սիրիայի հյուսիս-արևելքում` Թուրքիայի սահմանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող ալ-Կահտանիա և Ռումեիլան շրջանների նավթի հանքավայրերում պարեկային ծառայության իրականացումը․խոսքն այն տարածքների մասին է, որտեղից նրանք ցուցադրաբար հետ քաշվեցին՝ փաստացի արտոնելով Թուրքիային՝ սկսելու «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը։

Իսկ մինչ այս ամերիկյան ռազմական միավորումները շարունակում էին պարեկային գործառույթ իրականացնել Դեյր Զոր նահանգի նավթի հանքավայրերի շրջանում, ինչպես նաև պահպանել ներկայությունը Սիրիայի հարավում՝ Հորդանանի և Իրաքի սահմանների մերձակայքում տեղակայված, ռազմավարական նշանակություն ունեցող ալ-Թանֆ ռազմաբազայում։

Վերոնշյալը թույլ է տալիս վստահ դատողություն անելու առ այն, որ չնայած Վաշինգթոնից ամենաբարձր մակարդակով հնչած իրարամերժ հայտարարություններին, այդուհանդերձ, ԱՄՆ-ն դեռևս շարունակելու է որոշակի ներկայություն պահպանել նաև Սիրիայի հյուսիս-արևելքում՝ արդեն իր համար կարևորվող շրջաններում։ Իսկ շուրջ 20 օր տևած պայմանական հեռացումը նշված տարածքներից նույնպես կարելի է գնահատել որպես քրդերին ակնհայտորեն «քցելու» վառ ապացույց»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: