Հայերեն   English   Русский  

Պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը


  
դիտումներ: 83

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը https://www.e-gov.am/gov-decrees/item/32802/, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։

Կադաստրի կոմիտեի լրատվություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: