Հայերեն   English   Русский  

​«Խոչընդոտ չկա». Վազգեն Մանուկյան


  
դիտումներ: 563

-Պարոն Մանուկյան, Ձեր նկատմամբ իշխանական որոշակի շրջանակների կողմից հարձակումները դեռ շարունակվում են:

Վարչապետի մամուլի խոսնակը նշել էր, որ համաձայն օրենքի՝ մինչև եկող տարվա ապրիլի 4-ը Ձեզ չեն կարող ազատել զբաղեցրած պաշտոնից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա և ի՞նչ եք մտադիր անել՝ հաշվի առնելով այն, որ Դուք ճեպազրույցում հայտարարեցիք, թե խնդիրը տեխնիկական սահմանափակումների մեջ չէ:

- Նախևառաջ հարձակումների մասին. դրանք ինձ շատ չեն հուզում: Այն մարդիկ, որոնք անցել են հեղափոխությունների, պատերազմների, քաղաքական պայքարի, բանտերի միջով, ամուր նյարդեր ունեն:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ: Քանի որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, և Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից: Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը դա նախաձեռնի:

Եվ կա նաև իմ հրաժարականի երկրորդ տարբերակը. երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին, ապա առաջիկա հինգշաբթի օրը ես հրավիրել եմ Հանրային խորհրդի նիստ, որտեղ 2 հարց է քննարկվելու՝ Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու մեր հետագա անելիքները և հաջորդը՝ Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը ենթակա չէ:

Անկախ






Մեկնաբանություններ - 1

Hakob     06.11.2019 Տո այ վաթարագույն ջհուդ խառնակիչ, վաղուց բացահայտված հայստանապետականաքանդ օտարի գործակալ սրիկա, դուք արդեն քաղաքական ԴԻԱԿ ԵՔ, էլ ձեզանից ի՞նչ քաղաքական գործիչ, որ մի հատը էլ իբր պիտի համակիրներ հավաքագրեք ու պայքարեք իշխանությունը նորից ձեզանով անելու մտադրություններն իրականացնելու ... Վաղուց արդեն բացահայտված է, որ լտպ-ի հետ դուք երբեվէ հակամարտության խնդիր չեք ունեցել ու նույն հայդավաճանի գործունեությամբ զղբաղվող թիմակիցներն եք եղել.. Երբ 1996թ. ընտրություններում երկրում խառնակչությունների, ժողովրդին հուսալքության հասցնելու, իշխանափոխության անհնարիությունը հաստատելու նպատակներով , ըստ ջհուդական պռոտակոլների ստից, իբր լեվոնից նախգահի պաշտոնը վերցնելու թատերական ներկայացում եք ցուցադրում, այդ նույն էր թե ինչպես 2008թ, երբ մարդսպան ռոբիկն իրեն վաղեմի հանցակից թրամոլ ու խումարբազ շերջիկին էր դավադրական խաբկանքային, վաղեմի մշակված ընտրակեղծիքներով իշխանությունը փոխանցում, այդ ժամանակ էլ քյոռ լեվունն էր դրանց մեջտեղը ընկել ու մեր միմիտ ժողովրդին խեղաթյուրելով, առանց որեվէ ժողովրդահաճո ծրագրերի ներկայացմամբ, նրանց համոզում, թե նորից ինքն է ուզում իբր հայաստան երկիրն ղեկավարելու եվ նույն նենգ ու դավադիր ջհուդական պրոպագանդաներով, զոբիացնելով անգետ մասաներին, իրեն հոգեզավակ ռոբիկին ու խեռժիկին անխնա հայհոյելով, փաստորեն հետագայում ինտերնետում տեղադրված տեսանույթերն հաստատեցին, որ դրանք էլ 1996թ նույն դավադիր թատրոնի սցենարով գրված, հերթական ԱՉՊԱՐԱՐՈւԹՅՈւՆՆ Է եղել..... Նույնն եվ շարունակվեց լտպ- Փաշինյանի շինած 2018թ մայիսին թավշյա Հեղափոխությունը, որի ԴԱՌՆ պտուղներն արդեն 1,5 տարուց ավելի մեզ փաստորեն ԹՈւՆԱՎՈՐՈւՄ են... Վերջապես Սթափվեք մոլորյալ եվ անտեղյակ մարդիկ...

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: