Հայերեն   English   Русский  

Եթե Արցախյան հարցում 3 ժողովուրդների համաձայնությունը չլինի՝ դա կնշանակի լարվածության շարունակություն. Տոնոյան


  
դիտումներ: 141

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետին, որ Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Ես լիովին համաձայն եմ վարչապետի հետ: Բայց պատկերացրեք, որ եթե այլ տարբերակ լինի և որևէ ժողովրդի կամ Ադրբեջանի ժողովրդին անընդունելի լինի, իրենք համաձայն չլինեն, դա ի՞նչ է նշանակում: Դա նույն լարվածության շարունակությունն է, դա նույն ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն է: Այլ տարբերակ չկա»,- նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե այդ տաբերակը տեսանելի՞ է, նա արձագանքեց. «Ես կարծում եմ, որ կա այդպիսի տարբերակ»:

Դիտարկմանը, թե որ տարբերակն է ընդունելի, Տոնոյանը նշեց. «Պատերազմի վերսկսման անհնարինությունը»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: