Հայերեն   English   Русский  

Պաշտպանության նախկին նախարարը բացառում է, որ Ադրբեջանը կդառնա ՀԱՊԿ անդամ


  
դիտումներ: 336

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ

Հայաստանում ռուսական ռազմաբազան իր մարտունակությամբ կանխում է ագրեսիան:

Նա նաև նշեց, որ ռուսական ռազմակայանի շնորհիվ և ՀԱՊԿ-ի անդամակցության շնորհիվ մենք պատրաստել ենք մոտ 4 հազար սպա և դա արվել է անվճար:

Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանում բանակաշինության գործում մեծ դեր է ունեցել Ռուսաստանի հետ համագործակցությունը:

«Երբ մենք ունեցանք հնարավորություն եւ պատրաստեցինք սպաներ, մենք ունեցանք կորուստների 3-4 անգամ նվազում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Անդրադառնալով օրերս Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի գործողություններին, Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ պայմանագրում նշված է, որ կարող են միջամտել ագրեսիայի դեպքում միայն: Նրա խոսքով, Ադրբեջանի զինուժի այդ գործողություններն ագրեսիա չեն. «Ագրեսիան այն է, երբ քո տարածքն են վերցնում: Երկրորդ ՀԱՊԿ-ի պայմանագրում նշված է, որ կառույցը միջամտում է, երբ տվյալ պետությունը դիմում է իրեն: Եթե մենք համրում ենք անհրաժեշտ, որ մեր ուժերը բավարար չեն, կարող ենք դիմել: Մենք Ադրբեջանի զինուժի գործողությունները կանխում ենք միայն այն ուժերով, որոնք իրականացնում են մարտական ծառայություն: Մենք նույնիսկ զորք չենք ուղարկում այնտեղ: Սիմիրիկինը բազմիցս հայտարարել է, որ եթե լինի ագրեսիա, ՀԱՊԿ-ն կկատարի իր գործողությունները»,-ընդգծեց Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաեւ հայտարարություններին, որ ՌԴ-ն դեմ չէ, որ Ադրբեջանը մաս կազմի ՀԱՊԿ-ին: Հարությունյանը հիշեցրեց, որ ժամանակին Ադրբեջանը եղել է ՀԱՊԿ անդամ. «Սակայն անցավ երկու տարի եւ մի անգամ նիստերից մեկում հեյդար Ալիեւը ՌԴ նախագահ Ելցինին ասաց՝ մենք մտել ենք ՀԱՊԿ, որ Ղարաբաղի հարցը լուծվի, բայց չի լուծվում, ՀԱՊԿ-ը չի աջակցում Ադրբեջանին: Ելցինը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ն գործում է միայն ագրեսիայի դեպքում, իսկ Ղարաբաղի հարցը լուծվում է այլ սկզբունքներով: Մոտեցումը որ հիմա Ադրբեջանը կդառնա ՀԱՊԿ անդամ, ես գրեթե բացառում եմ: Այս իրավիճակում Ադրբեջանը չի դիմելու այդ հարցով եւ այդտեղ կա Թուրքիայի գործոնը: Թուրքիան իր վերահսկողությունն է հաստատել Ադրբեջանի բանակում: Մյուս կողմից հայաստանը դա թույլ չի տա»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: