Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է Իրաքում ՔԲԿ-ի հինգ անդամի ոչնչացման մասին


  
դիտումներ: 74

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը զեկուցել է Իրաքի տարածքում Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) հինգ անդամի ոչնչացման մասին: Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության թվիթերի էջին:

«Իրաքի հյուսիսի Ավաշին շրջանում վնասազերծվել է ՔԲԿ-ի ահաբեկչական խմբավորման հինգ զինյալ»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ ռազմական գործողություններն այդ ուղղությամբ կշարունակվեն:

Քրդստանի բանվորական կուսակցությունը պայքարում է Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարություն ստեղծելու համար: Թուրքիայում և մի շարք այլ երկրներում կազմակերպությունը ճանաչվել է ահաբեկչական





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: