Հայերեն   English   Русский  

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Դուշանբեում


  
դիտումներ: 59

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Այս մասին նոյեմբերի 5-ին Երևանում ընթացող ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստի ընթացքում հայտնեց վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ընդունելության համար:

«Մենք բոլորին, ովքեր այստեղ են, և, ովքեր դեռ կավելանան մինչև այդ, մեծ հաճույքով հրավիրում ենք, մենք ձեզ սպասում ենք: Մենք բոլորս պետք է աշխատենք այն հարցերի շուրջ, որոնք կներառվեն օրակարգում»,- ասաց Զուխուրովը:

Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանխորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ ԱրարատՄիրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանինախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ ՆուրլանՆիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնայինխորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:

Բելառուսի խորհրդարանի պատվիրակն է Ներկայացուցիչների պալատի ազգայինանվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՎլադիմիրԲազանովը:

Դիտորդի և հյուրի կարգավիճակով նիստին մասնակցում են Սերբիայի, Իրանի և Կուբայիխորհրդարանների ներկայացուցիչները: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստինդիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև Աֆղանստանի խորհրդարանի ներկայացուցիչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: