Հայերեն   English   Русский  

​Չիլիի ցույցերի ժամանակ տուժածների թիվը անցել է 1600-ից


  
դիտումներ: 155

Հոկտեմբերի 17-ից շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում վիրավորված և վնասվածքներ ստացած առնվազն 1659 մարդ է հոսպիտալացվել:

Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով հանրապետության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտին:

Ըստ ինստիտուտի ունեցած տվյալների՝ 40 մարդ վիրավորվել է փամփուշտից, 473 մարդ՝ կոտորակից, 305՝ հրազենից, որի տեսակը չի ճշտվել: Ձերբակալվածների թիվը հասել է 4364-ի, որոնց թցում 479-ը անչափահաս են:

Երկուշաբթի մայրաքաղաքում և երկրի այլ քաղաքներում կրկին զանգվածային ցույցեր տեղի ունեցան կառավարության սոցիալական քաղաքականության դեմ, որոնք ուղեկցվեցին բախումներով իրավապահ մարմինների հետ: Չիլիի ոստիկանության տվյալներով՝ Բակեդանո հրապարակում իրավապահների վրա պայթուցիկ խառնուրդով լցված շշեր են նետել: «Երկու ոստիկանի՝ դեմքի լուրջ այրվածքներով, հասցրին հիվանդանոց»,- գրված է ոստիկանության թվիթերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: