Հայերեն   English   Русский  

Երբ ես քաղաքաշինարարի կամ ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում. Սարհատ Պետրոսյան


  
դիտումներ: 1371

Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի գործողությունները փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախումը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել որպես կոռումպացվածության հասնող թայֆայականություն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Կադաստրի կոմիտեի նախկին տնօրեն Սարհատ Պետրոսյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի տեքստում տեղ գտած արտահայտություններին:

«Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող անձը՝ Ավետիք Էլոյանը, որ եղել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը և Հայաստանում ոչ մի գործունեություն չի ծավալել, հիմա Հայաստանում խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերն է, և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր ու իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է բոլոր գործընթացներում: Դրա մնասին տեղյակ են բոլորը, այդ թվում Ավինյանը, ում ես բազմիցս ասել եմ, տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց ասում է, չհասկացանք, նույնիսկ նախկին կոռումպացված իշխանությունների ժամանակ որևէ պաշտոնյան այսպես բաց չէր արտահայտվում, բայց հենց ԶԼՄ-ներում ինֆորմացիա է եղել, որ այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախումը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել որպես կոռումպացվածության հասնող թայֆայականություն»,-ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ իր հրաժարականի հայտարարության մեջ տեղ գտած արտահայտությունները փաստարկված չեն և ինքը, լինելոփվ կադաստրի կոմիտեում չի կարող կարծիք հայտնել քաղաքաշինության կոմիտեի աշխատանքի վերաբերյալ, Սարհատ Պետրոսյանն ասաց.

«Եթե այդ հայտարարությունն աներ որևէ նախարարության վարչության պետ, ես կհասկանայի, բայց փոխվարչապետը, որն ի պաշտոնե համակարգում է տարբեր ոլորտների աշխատանքը, պետք է ուրախ լինի, ավելին երազի նման իրավիճակի մասին, երբ ոլորտային համագործակցությամբ ոլորտները միասնական պետք է նայել: Ես բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ քաղաքաշինությունն ու կադաստրը մեկ բնագավառի մաս են կազմում: Առաջին օրվանից, որ սկսել եմ աշխատել, դրանք եղել են ինձ համար մի մարմին, մի ոլորտ, բայց եթե դրանք լինեին իրարից շատ անկախ ոլորտներ, կառավարությունը պետք է և պարտավոր էր ունենալ ամբողջական մոտեցում ու քաղաքականություն:

Ավինյանը նաև մեկ այլ տարօրինակ հայտարարություն է անում, որ ես, աշխատելով Կադաստրի կոմիտեում, չեմ տիրապետում քաղաքաշինության կոմիտեի խնդիրներին, բայց այն ժամանակ, երբ ես քաղաքաշինարարի կամ ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում, և ողջ իմ գործունեության ընթացքում ես որպես քաղաքաշինության փորձագետ հանդիսացել եմ այս երկրի ոչ ամենավերջին փորձագետներից մեկը: Ես կարծում եմ՝ Ավինյանից 2-3 տարի կպահանջվի, որ ինքը քաղաքաշինության ոլորտի մասին ունենա այն պատկերացումները, որ կունենա այն մարդը, որ ճարտարապետություն է սովորել: Ես շատ լավ գիտեմ ինչ խնդիրներ կան ոլորտում ու մի քանի անգամ իրեն էլ ասել եմ, որ այն ինչ անում են սխալ է ու շատ շուտով այդ սխալ քայլերը խնդիրներ են առաջացնելու»:

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այս խնդիրները հնարավորություն է ունեցել քննարկել նաև վարչապետի հետ:

«Իմ մտահոգությունները ընդհանուր առմամբ ընդունելի են եղել վարչապետի կողմից, բայց ես ենթադրում եմ, քանի որ այս ոլորտը վստահված է փոխվարչապետերից մեկին, վարչապետը հույս ուներ, որ այն կկարողանանք կանոնակարգել ժամանակի ընթացքում համատեղ աշխատանքի շնորհիվ, ինչը ցավոք տեղի չունեցավ»:

Խոսելով քաղաքաշինության կոմիտեի մասին, Պետրոսյանը նեց, որ այնտեղ ոչ մի լուրջ քայլ չի արվել հեղափոխությունից հետո:

«Իրականում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել վերջին մեկուկես տարվա ընթացքում, ինչ-որ նախկինում նախատեսված էր հիմա էլ շարունակվում է, վերջին 3 տարիներին մոտավորապես 1 միլիոն դոլար փող է ծախսվել, որպեսզի մշակվեն միկրոռեգիոնալ նախագծեր, և երեկ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ նշվեց, որ այս ամենը շարունակվում է, ու իրենք էլ ընդունում են, որ գումարի վատնում է եղել և պատշաճ որակ չի ապահովվել, բայց այսօր էլ նույնը շարունակվում է առանց վերաարժևորելու, թե մեզ պե՞տք է այդ 1 միլիոնանոց ծախսը»:

Խոսելով Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի հայտարարությունների մասին, որ Կադաստրի կոմիտեում ոչինչ չի փոխվել, Պետրոսյանն ասաց.

«Ես Վերմիշյանին լուրջ չեմ ընդունում, Վերմիշյանին լուրջ չեն ընդունում կառավարությունում, լուրջ չեն ընդունում հենց իր ղեկավարած կոմիտեում, ու ենթադրում եմ լուրջ չեն ընդունում նաև իր տանը: Վերմիշյանը ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է ու չարժի ուշադրություն դարձնել նրա ասածներին: Իսկ ինչ վերաբերում է Կադաստրի կոմիտեին, ապա ես կարող եմ պարզ ճակատով ասել, որ արվել է առավելագույնը, ինչ հնարավոր էր անել»:






Մեկնաբանություններ - 1

отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора отличное крео для донора www.google.com     08.11.2019 This video post is in fact impressive, the noise quality and the picture feature of this film post is actually awesome.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: