Հայերեն   English   Русский  

​Ջոնսոնը լեյբորիստների առաջնորդին համեմատել է Ստալինի հետ


  
դիտումներ: 116

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինին համեմատել խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ:

Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալությունը, այդ միտքը Միացյալ Թագավորության վարչապետը հայտնել է The Daily Telegraph թերթի համար գրած հոդվածում:

Ջոնսոնի համոզմամբ՝ ժամանակակից լեյբորիստների ողբերգությունն այն է, որ նրանք «ատում են շահույթ ստանալու ձգտումը» և կբարձրացնեն հարկերը, որով «կխարխլեն պետության բարգավաճման հիմքերը»:

Ընդ որում, համոզված է վարչապետը, լեյբորիստները «ձևացնում են, թե իրենց ատելությունն ուղղված է սոսկ որոշակի միլիարդատերերին, և նրանք մատնացույց են անում մարդկանց այնպիսի բավականությամբ, որ չի եղել այն ժամանակներից ի վեր, երբ Ստալինը հետապնդում էր կուլակներին»:

Մինչ այս Կորբինը հանդես էր եկել Բորիս Ջոնսոնի և նրա կուսակցության քաղաքականության խիստ քննադատությամբ: Կորբինի խոսքով՝ պահպանողականները ցանկանում են իրականացնել բրեքսիտը, որպեսզի «ստերոիդներով սանձազերծեն թետչերիզմը»:

Կորբինը վստահ է, որ Ջոնսոնը մտադիր է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո երկրում հաստատել «տնտեսության կառավարման ապակարգավորվող ամերիկյան մոդել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Բրիտանիայում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: