Հայերեն   English   Русский  

​Հայ ժողովրդի պատմություն և հայոց լեզու առարկաները պետք է պարտադիր լինեն Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերում


Գևորգ Գևորգյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 454

Հայ ժողովրդի պատմություն և հայոց լեզու առարկաները պետք է պարտադիր լինեն Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերում:

Մենք Պետություն ենք, ոչ թե գաղութ, մենք ազգային արմատների ամրությամբ պահում ենք նաև մեր անվտանգությունը, շրջապատված լինելով թշնամի պետություններով՝ Թուրքիա և Ադրբեջան: Հայագիտական առարկաների նկատմամբ իշխանության բացասական վերաբերմունքը ազգայինի մերժման, պետականության հիմքերի թուլացման, թուրք-ադրբեջանական հայատյաց քաղաքականության տրամաբանության տիրույթում են: Մեր մտավորականությունը, ազգային գործիչներն ու ուժերը՝ միասնականորեն պետք է պաշտպան կանգնեն հանրակրթական հաստատություններում և բուհերում հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի, հայոց պատմության դասավանդմանը, սա պայքար է ազգայինի և անսեռ, անդեմ քաոսի միջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: