Հայերեն   English   Русский  

​Բրիտանական բառարանը հայտարարել է տարվա բառակապակցությունը


  
դիտումներ: 178

Քոլլինզի անգլերենի բացատրական բառարանը climate strike-ը («կլիմայական գործադուլ») համարել է 2019 թվականի բառակապակցությունը:

Ինչպես նշվում է հրատարակության կայքում, առաջին անգամ «կլիմայական գործադուլ» են որակվել այն բողոքի ցույցերը, որոնք նվիրված էին 2015 թ. Փարիզում կայացած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության խորհրդաժողովին:

Հետագա տարիներին էկոակտիվիստները սկսեցին ավելի ու ավելի հաճախ դիմել բողոքի նման ձևին: Կլիմայական գործադուլների հարաճուն տարածումը կապում են շվեդ դպրոցական Գրետա Տունբերգի գործունեության հետ:

2017 թ. Քոլլինզի բառարանը տարվա գլխավոր արտահայտություն համարեց fake news-ը (կեղծ լուրեր), իսկ 2018 թ.՝ single-use-ը (մեկ անգամ օգտագործվող):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: