Հայերեն   English   Русский  

Եվրոպա լիգա. «Ռոման» արտագնա խաղում պարտվեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի»` 2:1


  
դիտումներ: 38

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի J խմբում իտալական «Ռոման» արտագնա խաղում մրցեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ:


Հանդիպման 35-րդ րոպեին «Ռոմայի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆազիոն: Երկրորդ կեսում նույն Ֆազիոն կարողացավ շտկել սխալը և վերականգնել հաշվի հավասարությունը: Գերմանական թիմին հաջողվեց հանդիպման ավելացված րոպեին հաղթանակ կորզել Տուրամի խփած գոլի շնորհիվ: Ի վերջո «Ռոման» պարտվեց 2:1 հաշվով: Խմբում «Ռոման» 3-րդն է 5 միավորով, առաջատարը «Իստանբուլ Բաշակշեհիրն» է` 7 միավորով:
Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանի վնասվածքից ապաքինվելուց հետո հայտավորված չէր խաղին:
Խմբային փուլի չորրորդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները.
G խումբ
«Ֆեենորդ» (Հոլանդիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1:1
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:0
H խումբ
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 0:0
«Էսպանյոլ» (Իսպանիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 6:0
I խումբ
«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 1:3
«Ալեքսանդրիա» (Ուկրաինա) - «Սենթ Էթյեն» (Ֆրանսիա)՝ 2:2
J խումբ
«Վոլֆսբերգեր» (Ավստրիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 0:3
«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:1
K խումբ
«Բրագա» (Պորտուգալիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 3:1
«Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Սլովան» (Սլովակիա)՝ 1:0
L խումբ
«Աստանա» (Ղազախստան) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 0:5
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Պարտիզան» (Սերբիա)՝ 3:0






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: