Հայերեն   English   Русский  

​Եվրոստատը բացահայտել է, թե Եվրամիության որ երկրներում են ամենից շատ երջանիկ մարդիկ


  
դիտումներ: 80

Եվրամիությունում ամենից մեծ թվով երջանիկ մարդիկ են ապրում Բելգիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում և Ֆինլանդիայում:

Այս եզրակացությանն են հանգեցրել հարցման արդյունքները, որոնք հրապարակել է երեկ Եվրոստատը: Հարցումներն անցկացվել են 2018 թ., սակայն դրանց անցկացման ճշգրիտ ժամկետները և մասնակիցների թիվը նշված չեն:

Հետազոտության ընթացքում սոցիոլոգները հարցվողներին հետևյալ հարցն են տվել. «Երջանիկ զգացե՞լ եք վերջին չորս շաբաթվա ընթացքում»:

Ահա, համաձայն Եվրամիության վիճակագրական ծառայության, այդ չորս եվրոպական երկրների բնակիչների 76%-ը հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրեն երջանիկ համարել է: Այնուհետև հաջորդում են Լյուքսեմբուրգը (74%), Իսպանիան (72%) և Դանիան (70%):

Ըստ իրենց երջանիկ համարող մարդկանց թվի՝ ԵՄ ամենաերջանիկ երկրների առաջին տասնակում են նաև Լեհաստանը, Ֆրանսիան և Գերմանիան:

Ամենից քիչ թվով երջանիկ մարդիկ Լիտվայում են, Խորվաթիայում, Բուլղարիայում և Լատվիայում:

Բացի այդ, Եվրոստատի տվյալները ցույց են տալիս, որ ընդհանուր հաշվով Եվրամիությունում ապրող մարդկանց 62%-ն է իրեն երջանիկ համարում: 2013 թվականի համեմատությամբ՝ այդ ցուցանիշը մեծացել է 2 տոկոսային կետով:

Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է Interfax-ը, բելգիական RTBF հեռուստակայանը որոշ զարմանքով ու հումորով է մեկնաբանել ԵՄ քաղաքացիների «երջանկության վարկանիշը» և իր բնորոշմամբ՝ այդ «անեկտոդային» վիճակագրության կապակցությամբ մեջբերել է «Բաց ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ» (Open VLD) կուսակցության արձագանքը, որն իր թվիթերում գրել է. «Մենք սովոր ենք բողոքել, և ամեն ինչ չէ, որ կատարյալ է: Բայց, վերջին հաշվով, ամեն ինչ այնքան էլ վատ չէ»:






Մեկնաբանություններ - 1

agob.k     08.11.2019 nikol betk a kankadi aselov hayastan a amena yrjanik yrqir ? u pogoki nota grqi Evrosdadin
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: