Հայերեն   English   Русский  

Զելենսկին խոստովանել է, որ կատարելապես չի տիրապետում ուկրաիներենին


  
դիտումներ: 86

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կուզենար կատարելագործել ուկրաիներենի տիրապետման իր մակարդակը:

«Ուկրաիներենի [իմ] մակարդակը, կարծում եմ, բարձրանում է: Գիտեմ, որ շեշտադրության և որոշ բառերի սխալներ եմ անում: Ուզում եմ ավելի լավ խոսել: Գուցե հնարավոր չէ հարյուր տոկոսով իմանալ լեզուն: Բայց ես փորձում եմ իմանալ, [անհրաժեշտ է] գործածություն, ավելի շատ խոսել, ավելի լավ է՝ խելացի մարդկանց հետ»,- ասել է նա «Անկեղծորեն նախագահի հետ» հարցազրույցի ժամանակ, որը երեկ նախագահի գրասենյակը տեղադրել է սոցցանցերում:

Նա նշել է նաև, որ երբեմն դժվարություններ է ունենում ռուսերենով հաղորդակցվելիս: «Ես խոսում էի մեկի հետ ռուսաց լեզվով և երբեմն մոռանում էի բառերը, կողքինիս ասում եմ ուկրաիներեն բառը և հարցնում՝ ինչպես ասել ռուսերեն: Այսինքն՝ արդեն երբեմն նաև այսպիսի դեպքեր կան»,- եզրափակել է պետության ղեկավարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: