Հայերեն   English   Русский  

«Եթե իմանամ՝ ինչի համար պետք է ձերբակալեն, թող ձերբակալեն». Արթուր Վանեցյան. Factor.am


  
դիտումներ: 53

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին չի տեսնում որեւէ պատճառ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար: Այս մասին նա նշել է Factor.am-ին տված հարցազրույցում. «Որեւէ պատճառ չեմ տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար: Սա ընտրովի պաշտոն է, ես ընտրվել եմ 4 տարի ժամկետով: Այս մեկ տարում հայկական ֆուտբոլն ունեցել է տեսանելի հաջողություններ: Ես կմտածեմ հրաժարականի մասին, եթե թերանամ իմ աշխատանքում»,-ասաց նա:

Նա անդրադարձավ վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում ծաղկի շուկան իր անվան հետ կապելուն՝ նշելով. «Իմ անունը չգիտես ինչու կապում էին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում ծաղկի շուկայի հետ: Բոլոր վերնագրերն սկսվում էին իմ ազգանունով, մինչև եկավ այն պահը, երբ ոստիկանությունը հանդես եկավ հաղորդագրությամբ»:

Իր վերաբերյալ տարբեր տեսակի լուրերի տարածման առնչությամբ նա նշեց. «Իմ հրաժարականից հետո եւ դրանից որոշ ժամանակ առաջ որոշ շրջանակներ տեղի-անտեղի, իրական, թե անիրական, լուրեր են տարածում իմ մասին, բայց չկա մեկ դեպք, որ այդ լուրերը ստանան իրենց հաստատումը: Եթե այդ լուրերը ճիշտ լինեին, ես այսօր այստեղ չէի լինի, այլ առնվազն մի քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ:

Ես միշտ ասել եմ, որ ԱԱԾ-ին սկսել են սիրել եւ վստահել, դա եղել է ամենամեծ ձեռքբերումը, որ ես կարողացել եմ ունենալ որպես ԱԱԾ տնօրեն:ԱԱԾճն դարձել է ժողովրդի բարեկամը»:

ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձավ նաեւ ԱԱԺ-ում ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելուն. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ աջակցել ցանկացած իրավապահ կառույցի՝ իմ հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար: Ես որեւէ կասկած չունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ում որեւէ խախտում եղած լինի: Ես որեւէ խախտում չեմ իրականացրել, ծառայել եմ ազնիվ ու պատվով»:

Դիտարկմանը, որ «Սիվիլնեթը» բացահայտել էր, որ հեղափոխությունից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սեփականատերերի փոփոխություն է եղել եւ դրանք Վանեցյանի հոեղբոր տղաների հետ փոխկապակցված անձինք են, վանեցյանն արձագանքեց. «Եթե կան փաստեր, որ իմ գործունեության ընթացքում օրենքների խախտմանը կամ իմ պաշտոնական դիրքը չարաշահելով այս կամ այն պրոցեսի վրա ազդեցություն ունենալուն, պատրաստ եմ համագործակցել իրավապահ համակարգի հետ եւ տալ ամբողջական տեղեկատվություն: Կոնկրետ դեպքի հետ կապված ես եւ իմ ընտանիքի անդամները ԶՊՄԿ-ի բաժնեմասի սեփականատերեր չենք հանդիսանում: Ես չեմ կարող բոլոր Վանեցյանների անունից պատասխան տալ, ես կարող եմ հստակ ասել՝ ես, կինս, երեխաներս, հայրս եւ մայրս որեւէ առնչություն չունենք այդ կոմբինատի հետ: Ես նաեւ հերքում եմ հորեղբորս տղաների կապը ԶՊՄԿ-ի հետ, ես տեղյակ չեմ, որ նրանք այնտեղ ունեն մասնաբաժին»:

Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաեւ իր հավանական ձերբակալությանը. ««Ինչի՞ համար ձերբակալեն: Եթե իմանամ՝ ինչի համար պետք է ձերբակալեն, թող ձերբակալեն: Ես չեմ արել մի բան, որն օրենքից դուրս է: Չեմ արել մի բան, որի համար ես կամաչեմ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: