Հայերեն   English   Русский  

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագծին


  
դիտումներ: 331

ՀՀ ազգային ժողովի Տարածքային կառավարման,տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագծին: ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Փոփոխությամբ առաջարկում ենք Ջրի ազգային խորհուրդը լուծարել: Նախկինում ջրավազանային կառավարման պլաններ չունեցող տարածքներում ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունները տրվում էին Ջրի ազգային խորհրդի կողմից հաստատվելուց հետո: Հիմա այդ գործառույթները փոխանցվում են Շրջակա միջավայրի նախարարությանը»,-ասաց Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց՝ Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերի հարցը կարգավորվել է:Օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը փաթեթները կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: