Հայերեն   English   Русский  

Թուրքիան քրդաբնակ շրջաններում նոր ռազմական գործողությունն է սկսել


  
դիտումներ: 138

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 8-ին հարավարևելյան քրդաբնակ Դիարբեքիրի, Մուշի, Բինգյոլի շրջաններում «Kıran-5» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին:

Նշվում է, որ այդ ռազմական գործողությանը մասնակցում է 179 ստորաբաժանում, որոնցում ընդգրկված է 2625 զինվոր և շուրջ 3000 հոգի՝ ոստիկանության հատուկ ուժերից, ժանդարմերիայի հրամանատարությունից և անվտանգութան ծառայությունից ։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ մասնավորապես հայտնել է, որ նոյեմբերի 8-ին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ սկսված գործողության նպատակն է կանխել ձմռանը PKK-ի հնարավոր գործողությունները և վնասազերծել վերոհիշյալ շրջաններում ապաստանած զինյալներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: