Հայերեն   English   Русский  

«Փաստ». Յուրահատուկ «թեսթ» այլոց ձեռքերով. Իշխանությունը թեման «ցրում է»


  
դիտումներ: 271

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հանրային դիսկուրսում տարբեր հարցեր են դրվում շրջանառության մեջ, որոնց նախնական փուլերում հասարակությունն այդքան էլ ուշադրություն չի դարձնում, սակայն դրանց մասին շարունակ մեկնաբանություններ են հնչում եւ տարբեր թեզեր շրջանառվում։

Մասնավորապես՝ նման թեմաներից է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը համարվում է ՀՀ համար գերկարեւոր ռազմական օբյեկտ։

Ահա հենց այս հարցն է, որը, թերթի տեղեկություններով, հայտնվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Թերթին տեղեկատվություն է հասել առ այն, որ իշխանությունները փորձում են ռազմաբազան ՀՀ տարածքից հանելու թեման դարձնել պարբերական քննարկման առարկա եւ յուրահատուկ «թեսթ» անցկացնել։

Որոշ շրջանակներ մեծ ցանկություն ունեն ազատվել բազայի ներկայությունից, սակայն այդ առումով իշխանությունները լուրջ անհանգստություններ ունեն եւ իրենց անունից բաց տեքստով որեւէ կերպ չեն անդրադառնում դրան։

Արդյունքում նորից առաջին պլան է մղվում, այսպես կոչված, արեւմտյան «գրանտակեր» հատվածը, որը միշտ էլ աչքի է ընկել իր ընդգծված հակառուսական քաղաքականությամբ:

Իշխանություններին սատարող փորձագիտական սեգմենտի այս հատվածը, որն իր գաղափարներով եւ ստացած դրամաշնորհներով, բնականաբար, երդվյալ արեւմտապաշտ է, այս հարցը հերթական անգամ դարձրել է շահարկման առարկա, եւ իրենց հարցազրույցներում պարբերաբար թմբկահարում են դրա մասին։

Սա հնարավորություն է տալիս մի քանի խնդիր լուծել. նախ՝ իշխանությունները թեմայի առումով մնում են մաքուր, մյուս կողմից՝ իրականացվում է տեսակետների ստուգում, թե ինչ վերաբերմունք ունի հասարակությունն այս թեմայի հետ կապված:

Ըստ օդում կախված լուրերի, այս հարցի առնչությամբ ՌԴ իշխանությունները ամենաբարձր մակարդակով անհանգստություններ են փոխանցել Հայաստանի իշխանություններին, սակայն վերջիններս ամեն անգամ թեման «ցրել» են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ - 1

agob.k     09.11.2019 ays tavajaner vor uzum yn ruser heranan ovker bidi bachtbanen irenj ? qam al ruserun poharen turker kalov bidi bachpanen hayer ? uremn ays lkdi laqodner betk a pjanan vor yrqir makrvi ays mikrobneren
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: