Հայերեն   English   Русский  

​Բրազիլիայի դատարանը որոշեց բանտից ազատ արձակել նախկին նախագահ Լուլա դա Սիլվային


Նա ազատազրկված է կոռուպցիոն հանցագործությունների համար:


  
դիտումներ: 185

Երեկ Բրազիլիայի դատարանը որոշեց ազատ արձակել բանտից երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը բանտարկության մեջ է կոռուպցիոն հանցագործությունների համար:

Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին, Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանը որոշում կայացրեց, որով թույլատրվում է պետության նախկին ղեկավարին ազատության մեջ գտնվել մինչև նրա քրեական գործով բողոքարկումները վերջնականապես կքննվեն օրենքով նախատեսված բոլոր ատյաններում:

Լուլա դա Սիլվան Բրազիլիայի առաջին պաշտոնաթող նախագահը դարձավ որպես կոռուպցիայի և փողերի լվացման քրեական գործով մեղադրված և բանտարկված քաղաքական գործիչ: Այս տարվա ապրիլին Բրազիլիայի գերագույն դատարանը նրա բանտարկության ժամկետը 13 տարուց կրճատեց մինչև 8 տարի 10 ամիս: Ինքը՝ նախկին նախագահը, կտրականապես հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: