Հայերեն   English   Русский  

Բոլիվիայի երեք քաղաքներում ոստիկանությունը միացել է ընտրությունների արդյունքների դեմ ցույցերին


​Ըստ El Deber և La Razon թերթերի՝ առաջինն ընդվզել են Կոչաբամբա քաղաքի ոստիկանները:


  
դիտումներ: 210

Երեկ Բոլիվիայի երեք քաղաքներում ոստիկանները միացել են նախագահ Էվո Մորալեսի վերընտրման դեմ բողոքի ցույցերին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Deber и La Razon թերթերին:

Նրանց տվյալներով՝ ոստիկաններն առաջինն ընդվզել են Կոչաբամբա քաղաքում: Նրանց միացել են երկրի ամենախոշոր քաղաքի՝ Սանտա Կրուսի իրավապահ մարմինների աշխատակիցները: La Razon-ի տեղեկություններով՝ ընտրությունների արդյունքների վերանայման պահանջով հանդես են եկել նաև Բոլիվիայի սահմանադրական մայրաքաղաք Սուկրայի ոստիկանները:

Իրավապահների մասնակցությունը ընդվզումներին հանգեցրել է Կոչաբամբայի ոստիկանության ղեկավար Ռաուլ Գրանդիի հրաժարականին: Նրան փոխարինել է գնդապետ Խաիմե Սուրիտա Տրուխիլյոն:

Նախագահական ընտրություններն անցկացվել են հանրապետությունում հոկտեմբերի 20-ին: Ըստ առկա տեղեկատվության, որը հրապարակել է Գերագույն ընտրական դատարանը, հաղթել է պետության գործող ղեկավար Էվո Մորալեսը: Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան, հայտարարել է, որ չի ընդունում նախագահի հաղթանակը առաջին փուլում: Կամարտահայտության արդյունքների հրապարակումից հետո Բոլիվիայում բռնկվեցին բողոքի ցույցեր և գործադուլներ սկսվեցին: Մորալեսը արտակարգ դրություն հայտարարեց և ընդդիմությանը մեղադրեց պետական հեղաշրջման փորձի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: