Հայերեն   English   Русский  

​Եվրահանձնաժողովի ապագա ղեկավարը համարում է, որ Եվրոպան պետք է սովորի «խոսել ուժի լեզվով»


  
դիտումներ: 364

Եվրոպան պետք է սովորի խոսել ուժի լեզվով, այդ թվում և անվտանգության քաղաքականության ոլորտում: Այսպիսի կարծիք է հայտնել երեկ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հանդես գալով զեկուցումով Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կազմակերպած համաժողովում:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով DPA գործակալությանը:

«Եվրոպան պետք է սովորի խոսել ուժի լեզվով,- ասել է նա:- Նախ՝ դա նշանակում է մեծացնել սեփական մկանները այնտեղ, որտեղ մենք երկար ժամանակ մեր հույսը դրել ենք ուրիշների վրա, օրինակ՝ անվտանգության քաղաքականության մեջ»: Նա կոչ է արել Արևմուտքին խաղագումարը դնել ՆԱՏՕ-ի՝ որպես Եվրոպայի անվտանգության երաշխավորի վրա:

«Երկրորդ՝ եղած ուժերն ավելի նպատային ուղղել այնտեղ, որտեղ խոսքը Եվրոպայի շահերի մասին է,- ասել է նա՝ որպես օրինակ բերելով առևտրային քաղաքականությունը:- Մենք կարող ենք ազդել այն պայմանների վրա, որոնցով վարում ենք բիզնեսը»:

Ֆոն դեր Լյայենը պնդել է, որ «այսօր Եվրոպան ավելի գրավիչ է, քան հաճախ համարվում է հենց իր մեջ»: «Բայց մենք ունենք մի բան, ինչն անգնահատելի է, իրավական պետություն, ազատություն, ժողովրդավարություն, թափանցիկություն այն ծրագրերի առումով, թե ինչպես ապրել: Այն, ինչ չեն գտնում երիտասարդ մարդիկ Չինաստանում և Ռուսաստանում»,- ասել է նա:

ԳԴՀ-ի նախկին պաշտպանության նախարարը կարծում է, որ ԵՄ-ն պետք է «ընդլայնի ռազմավարական քաղաքականությունը», այդ թվում և Արևմտյան Բալկաններում: «Եթե մենք՝ եվրոպացիներս, մեր կողմից չներկայացնենք հեռանկարները Արևմտյան Բալկաններին, ապա ուրիշները կլրացնեն այդ բացը, լինի Չինաստանը թե Ռուսաստանը, Թուրքիան թե Սաուդյան Արաբիան»,- ասել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: